Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 9-րդ նիստը

Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 9-րդ նիստը
29.09.2016 | 17:03

Սեպտեմբերի 29-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 9-րդ նիստը:
Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ԱԻ կառավարման պետական մարմինների պատվիրակությունները, ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի մոսկովյան տարածաշրջանային ներկայացուցչության, Ալմաթայի ղազախ-ղրղզական ԱԻ և աղետների ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԻՆ և նախարար Ա. Երիցյանի անունից նիստի մասնակիցներին ողջունեց և նիստ վարում էր ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Հակոբյանը: Նիստիսկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս Մոսկվայում հրդեհի ժամանակ զոհված հրշեջների հիշատակը:


ՀԱՊԿ քարտուղարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը` նշելով. «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Աի նախարարությանը և ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում կազմակերպված միջոցառումները միշտ անցնում են բարձր մակարդակով: Մեր նախորդ նիստերի աշխատանքը հիմնականում ուղղված է եղել նորմատիվ իրավական ակտերի մշակմանը և անդամ երկրներում մարդասիրական արձագանքման կենտրոնների ստեղծմանը: Շարունակվում է նաև աշխատանքը կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Կարծում եմ, որ համակարգող խորհրդի հետագա աշխատանքն այսուհետ առավել գործնական է լինելու և ուղղված համագործակցության զարգացմանը: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:


Նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը (աղետներից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ), ՀԱՊԿ-ի հետ համատեղ կազմակերպվող ուսումնավարժությունների և այլ միջոցառումների իրականացմանը, ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում անդամ երկրների կադրերի վերապատրաստմանը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնների ստեղծմանը:
ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը զեկուցեց ՀԱՊԿ շրջանակներում իրականացված ուսումնավարժությունների և այլ համատեղ միջոցառումների անցկացման մասին` ուղղված անդամ երկրների փոխգործակցության բարելավմանը:


Քննարկումների արդյունքում ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի մոսկովյան տարածաշրջանային ներկայացուցչության, Ալմաթայի ղազախ-ղրղզական ԱԻ և աղետների ռիսկերի նվազեցման կենտրոնի և ՀԱՊԿ միջև ստորագրվեց համագործակցության մտադրությունների մասին արձանագրություն:

Դիտվել է՝ 2281

Մեկնաբանություններ